Բաժիններ՝

ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ մարտի 2-ին, ժամը մոտավորապես 02:15-ին, բելիզյան դրոշով, բրիտանական Rubymar նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ հութիների հականավային բալիստիկ հրթիռի հարվածից:

Նավով տեղափոխվող մոտ 21 հազար տոննա պարարտանյութը՝ ամոնիումի սուլֆատը, Կարմիր ծովում հայտնվելով, բնապահպանական վտանգ է ներկայացնում: Բացի այդ՝ խորտակվող նավը կարող է վտանգավոր լինել ջրային ծանրաբեռնված ուղով ընթացող այլ նավերի համար:

Ավելի վաղ հութիները հայտարարել են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիների աջակցությանը՝ պնդելով, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում ազատ նավարկությանը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների թիրախներին՝ դա որակելով պատասխան Կարմիր ծովում ազատ նավարկության սպառնալիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031