Իրանում անցկացվում են նաև Փորձագետների խորհրդի ընտրությունները

Այսօր Իրանում խորհրդարանական ընտրություններից բացի անցկացվում են նաև Փորձագետների խորհրդի ընտրությունները։

Սա այն կառույցն է, որն ընտրում է հոգևոր առաջնորդին։ 88 տեղի համար պայքարելու է 144 թեկնածու, որից 52-ը գործող ներկայացուցիչներ են, այդ թվում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Խորհրդի ընտրություններին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել նաև նախկին նախագահ Հասան Ռոհանին, որի թեկնածությունը չեն հաստատել։

Փորձագետների խորհրդի կրոնագետ-ներկայացուցիչներն ընտրվում են 8 տարի ժամկետով: Չի բացառվում, որ այս խորհուրդը կընտրի նոր հոգևոր առաջնորդին, որի հավանական թեկնածուներից է համարվում Էբրահիմ Ռայիսին։

Իրանն այսօր

Տեսանյութեր

Լրահոս