«Չխրատվող ժողովուրդը». Լևոն Նազարյան
Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չխրատվող ժողովուրդը…
1920թ. ապրիլին Իտալիայի Սան֊Ռեմո քաղաքում հրավիրվում է Անտանտի նիստ, որը քննարկում էր Թուրքիայի կապիտուլիացիայի պայմանագրի նախագիծը։ Կոնֆերանսին դիտորդի կարգավաճիկ ունեցող ԱՄՆ֊ի նախագահ Վուդրո Վիլսոնը հեռագրում է, որով հիշեցնում է անկախ Հայաստան ստեղծելու դաշնակիցների խոստման մասին։ Արդյունքում՝ մերձավոր Արևելք 80.000 զորք ուղարկած ֆրանսիայի վարչապետ Միլերանը հայտնում է, որ վերջիններս չեն կարող դրամ ծախսել Հայաստանում և չունեն հայերին զենքով պաշտպանելու կարողություն։
Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջն, որը թերևս ուներ հայանպաստ դիրքորոշում, հայտարարում է, որ օգուտ չկա իր սահմանները պաշտպանել չկարողացող ժողովրդից և եթե հայերն ի վիճակի չեն զենքով տնօրինել իրավիճակն, ապա խելամիտ կլինի Հայաստանը ձևավորել ավելի ողջամիտ սահմաններում։
Թեպետ հաջորդող Սևրի պայմանագրի կնքմանը… հայերը քեմալականների հետ պատերազմում արևմուտքից ստանում են միայն կոշիկներ, որոնք փոքր էին հայ զինվորականների ոտքին…
Նույն ժամանակ՝ 1920թ. ապրիլին Լևոն Շանթի ղեկավարությամբ ձևավորվում է պատվիրակություն, որը պետք է բանակցեր Խորհրդային Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի շուրջ։ Հայկական պատվիրակությունն ի սկզբանե ընտրում է բանակցությունները տորպեդահարելու մոտեցում՝ թեպետ ռուսական կողմը պատվիրակել էր կտրուկ հայամետ Չիչերինին և հայազգի Լևոն Կարախանին։
Բանակցություններն Երևան տեղափոխելու որոշումից հետո՝ Լեգրանի գլխավորած պատվիրակությանը խոչընդոտվում է Թիֆլիսից անցնել Հայաստան։ Ինչի առթիվ Կիրովը Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանին փոխանցում է, որ Հայաստանի կառավարության արձագանքը համարժեք չէ Ռուսաստանի բարեկամական մտադրություններին և հավելում, որ իրենք պատրաստ են ընդունել ոչ միայն Հայաստանի անկախությունն, այլև իրավունքները Տաջկահայաստանի վրա և նույնիսկ զենքով պաշտպանել վերջիններիս սահմանները…
Փոխարենն ակտիվ էին Խորհրդային Ռուսաստանի հետ շփումներում այլևս խորհրդայնացած Ադրբեջանն ու քեմալիստները։ Ի վերջո, Նարիմանովին ու Մդիվանիին հաջողվում է խաղարկել հայերի ապակառուցողական պահվածքն ու պարարտ հող ստեղծել ռուսական քաղաքականության վերակողմնորոշման համար դեպի թուրքական տարր՝ պնդելով Հայաստանի սահմանների 9800 կմ քառ. տարածության վրա…
Թերևս հայկական կողմն ուշադրություն չէր դարձրել նրան, որ Սան֊Ռեմոյում որոշվել էր վերականգնել առևտրային կապերը Խորհրդային Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ սենատի՝ Հայաստանի մանդատի մերժումը պայմանավորված էր նաև նրանով, որ ԱՄՆ֊ն այլևս անխուսափելի էր համարում Հայաստանի խորհրդայնացումը և ձգտում էր չգժտվել ռուսական կողմի հետ…
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ՝
1. Թեպետ հայերս ունենք կառուցողական բարեկամներ Եվրոպայում և սրտացավ բարեկամ՝ ի դեմս ԱՄՆ֊ի, Հայաստանի կենսական գոյության հարցում ունենք մեկ անփոխարինելի դաշնակից՝ Ռուսաստանը և սա համաշխարհային կոնսենսուս է։
2. Սեփական դաշնակցի հետ կառուցողական հարաբերությունների պակասը և սեթևեթիկ պահվածքը դրդում է թուրքական տանդեմին լցնել առաջացած վստահության պակասի անջրպետը։ Հեռանալը Ռուսաստանից ենթադրում է ստիպել նրան իր շահերի սպասարկման գործում պարտադրված խաղադրույք կատարել ի շահ մեր թշնամիների։
3. Սեփական շահերի, սահմանների և անվտանգության ապահումը սրբության սրբոց է և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիպուկ բնութագրմամբ պետք է լինի մեր առաջին գործը։ Հակառակ դեպքում թուրքական հաջորդ ազգային ուխտը կարող է հռչակվել արդեն ոչ թե Էրզրումի Սանասարյան վարժարանում, այլ նաև Գևորգյան ճեմարանում։
Հ.Գ. Նկարում պատկերված է Հայաստանի մնացորդները տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական բացակայության պայմաններում»։