
Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ. ինչ տեղեկություններ կպարունակեն դրանք. armtimes.com

armtimes.com-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին, գրում է՝ Նիկոլ Փաշինանի Փարիզ կատարած այցի ավարտին Ֆրանսիայի հետախուզական ծառայության և Հայաստանի ազգային անվտանգության ծառայության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել չորս երկրներում՝ Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։
Փարիզը Երևան կփոխանցի արբանյակային տվյալներ, որոնք տեղեկատվություն կպարունակեն Հայաստանի սահմանների պարագծով ռազմաքաղաքական իրավիճակի մասին։
Հ.Գ. Ավելի ուշ armtimes.com-ը հեռացրել է կայքից այս տեղեկությունը։
Իսկ ժամը 17։30-ին այս տեղեկությունը հերքեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։