Իրանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են

Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Վերջին վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Իրանը Ռուսաստան է արտահանել ավելի քան երկու միլիարդ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է»։

Ջալալիի խոսքով, ցորենի լավ բերքի պատճառով, 2023 թվականին, նախորդ տարվա համեմատ, Ռուսաստանից ցորենի ներկրման ծավալը նվազել է։

«Դրամավարկային և բանկային ոլորտում Թեհրանի և Մոսկվայի ջանքերն ուղղված են ազգային արժույթներով առևտրային գործարքների իրականացմանը»,- Նշել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829