Բաժիններ՝

Երևանի «Նոա»-ն նոր ֆուտբոլիստ ունի

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել Նոր Զելանդիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Լոգան Ռոջերսոնը։

Ռոջերսոնը կարիերայի սկզբնական փուլն անցկացրել է Նոր Զելանդիայի առաջնությունում։

2021 թ. Ռոջերսոնը միացել է ֆիննական ՀԻԿ-ին, այնուհետև տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Հակա»։

Ֆինլանդիայի առաջնությունում մեր թիմի նորեկն անցկացրած 52 խաղում դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նոր Զելանդիայի ազգային հավաքականում անցկացրած 9 խաղում Ռոջերսոնը դարձել է 1 գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829