Բաժիններ՝

ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերն ավելի շատ են, քան տարեսկզբից հետո անցած օրերը. Բայդեն

ԱՄՆ-ում 2024 թվականի սկզբից զանգվածային հրաձգության ավելի շատ դեպքեր են եղել, քան անցել են օրեր տարեսկզբից հետո, հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով հերթական միջադեպը Քանզաս սիթիում (Միսուրիի նահանգ)։

Չորեքշաբթի Քանզաս սիթիում, որտեղ շքերթ էր ընթանում Սուբերբոուլի հաղթողների պատվին, հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել Յունիոն Սթեյշն կայարանի մոտ։ Քաղաքի ոստիկանության պետ Սթեյսի Գրեյվզը տեղեկացրել է, որ մեկ մարդ մահացել է, տուժել է 22 հոգի։

«Հիմա մենք զանգվածային հրաձգության ավելի շատ դեպքեր ունենք, քան տարեսկզբից հետո անցած օրերն են»,- նշվել է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Բայդենը Միսուրիում տեղ ունեցածն անվանել է ողբերգություն, որը «խորապես վիրավորում է ամերիկյան հոգին», եւ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին գործել՝ երկրում գրոհող զենքն արգելելու, ապագա գնորդների ստուգումներն ուժեղացնելու նպատակով։

«Ինձ համար մենք երկիր ենք, որտեղ մարդիկ պետք է դպրոց, եկեղեցի գնալու, փողոցում զբոսնելու եւ Սուպերբոուլի տոնակատարությանը ներկա գտնվելու իրավունք ունենան՝ չվախենալով կյանքը կորցնելուց հրազենային բռնության պատճառով»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս