
Բժիշկները զգուշացնում են ինսուլտի և սրտի կաթվածի հանգեցնող սովորության մասին

Թերապևտ Ելենա Մալիշևան, ինչպես նաև նրա համահաղորդավար, իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում զգուշացրել են փռշտոցը զսպելու վտանգավոր հետեւանքների մասին։
Ըստ բժիշկների՝ այս տարածված սովորությունը կարող է հանգեցնել ինսուլտի և սրտի կաթվածի: Հեռարձակումը հասանելի է ալիքի կայքում։
Մասնագետների կարծիքով, երբ մարդը փռշտալիս փակում է քիթը, մանրէների ելքը փակվում է, իսկ լսողական խողովակով լորձը մտնում է ականջ։
«Ականջի ինֆեկցիայի խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ փռշտում են իրենց մեջ. մանրէները ահռելի արագությամբ թռչում են ձեր ներքին ականջը՝ թմբկաթաղանթի հետևում»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Մալիշևան:
Փռշտոցի զսպելը կարող է վնասել միջին ականջի լսողական ոսկորներից մեկը, ինչպես նաև ոսկորների և գանգի միջև ընկած միջնապատը, նշել է Պրոդեուսը:
«Պնևմոթորաքսն այն է, երբ թոքը պատռվում է ճնշման պատճառով. պնևմոմեդիաստինում, երբ սրտի մի մասը պատռվում է, նաև ատամի իմպլանտի տեղաշարժ է լինում այն մարդկանց մոտ, ովքեր իմպլանտներ ունեն»,- թվարկել է բժիշկը փռշտոցը զսպելու բացասական հետևանքները։
Բժիշկները նաև զգուշացրել են, որ փռշտոցը պահելը տարեց մարդկանց մոտ կարող է հանգեցնել ինսուլտի և սրտի կաթվածի:
Նախկինում Մալիշևան և Պրոդեուսը ասում էին, որ գլխապտույտը կարող է վկայել ուղեղի ուռուցքի զարգացման մասին։ Մասնագետները նաև նշել են, որ գլխապտույտը կարող է ինսուլտի նախազգուշացում լինել։