Բաժիններ՝

ՄԱԿ-ը համակ ուշադրությամբ հետևելու է Պուտին-Էրդողան այցի արդյունքներին

Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը մամուլի ասուիլիսի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի այցի ընթացքում Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնման գործում ՄԱԿ-ը կներգրավվի թե՞ ոչ, Դյուժարիկը պատասխանել է, որ ՄԱԿ-ը չի ընդգրկվել երկկողմ այցին, բայց բնականաբար համայն ուշադրությամբ հետևելու է այցի արդյունքներին։

Նշենք , որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման առանցքում նախևառաջ ՌԴ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, առևտրային և տնտեսական համագործակցությունն է, ինչպես նաև հավելել, որ մշտական քննարկման հարցերի թվում են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829