Բաժիններ՝

Հարցում. ԱՄՆ ընտրողների երեք քառորդը մտահոգված է Բայդենի հոգեկան և ֆիզիկական առողջությամբ

NBC News-ի վերջին հարցման տվյալներով՝ ընտրողների երեք քառորդը, այդ թվում՝ դեմոկրատների կեսը, մտահոգված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հոգեկան և ֆիզիկական առողջության առնչությամբ:

Միևնույն ժամանակ, ընտրողների 61%-ին անհանգստացնում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բազմաթիվ հանցագործությունների առնչությամբ առաջադրված մեղադրանքները, իսկ կեսից պակասին՝ նրա հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Արդյունքները, ըստ էության, անփոփոխ են սեպտեմբերի համեմատ, երբ NBC News-ն առաջին անգամ հարցում էր անցկացրել այս հարցերի վերաբերյալ, ինչից հետո ավելի շատ ընտրողներ սկսեցին ասել, որ իրենց ավելի շատ մտահոգում է Բայդենի տարիքը (նա այժմ 81 տարեկան է), քան 77-ամյա Թրամփի իրավական խնդիրները:

Հարցին՝ Թրամփն ունի՞ անհրաժեշտ հոգեկան և ֆիզիկական առողջություն երկրորդ ժամկետով նախագահ դառնալու համար, 48%-ը պատասխանել է, որ այդ հարցում մտահոգություններ ունի։

Ըստ նոր հարցման արդյունքների՝ ընտրողների 76%-ն ասել է, որ լուրջ (62%) կամ չափավոր (14%) մտավախություն ունի, որ Բայդենը չունի անհրաժեշտ հոգեկան և ֆիզիկական առողջություն՝ երկրորդ ժամկետով նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն 24%-ն այլ կարծիք ունի. նրանք քիչ մտահոգություն ունեն (13%) կամ ընդհանրապես մտահոգություն չունեն (11%):

Հանրապետական ընտրողների 95%-ը, անկախների 81%-ը և դեմոկրատների 54%-ը հայտարարել են, որ լուրջ կամ չափավոր մտահոգություններ ունեն Բայդենի՝ երկրորդ ժամկետի համար համապատասխան լինելու վերաբերյալ։ Բոլոր ընտրողների 61%-ն ասել է, որ լուրջ (51%) կամ չափավոր (10%) մտահոգություն ունի Թրամփին սպառնացող քրեական և քաղաքացիական բազմաթիվ՝ այդ թվում ապօրինությունների և 2020 թվականի ընտրությունների արդյունքները տապալելու փորձի համար առկա քրեական գործերով դատավարությունների առնչությամբ։ Հարցվածների 39 տոկոսն ասել է, որ իրենց քիչ են մտահոգում (11%) կամ ընդհանրապես չեն մտահոգում նշված հարցերը (28%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս