
Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին։
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են 6 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը: Մանուէլը իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի արագ շախմատի առաջնությանը։
Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը:
Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:
Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը:
Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Խաչատրյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Սուքիասյանը: