
Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) հետագա պայքարից:
Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ջոկովիչը մրցեց Իտալիան ներկայացնող, աշխարհի 4-րդ ռակետ Յանիկ Սիներ հետ: Ջոկովիչը զիջեց առաջին երկու սեթերում, սակայն հաղթեց 3-րդ սեթում: Զիջելով նաև 4-րդ սեթում` սերբ թենիսիստը դուրս մնաց պայքարից: 3 ժամից ավելի ձգված մրցախաղում Սիները հաղթեց 1:6, 2:6, 7:6, 3:6 հաշվով:
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: