
Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի մրցաշարի հաղթող

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի միջազգային մրցաշարի հաղթող:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարի 65 կգ քաշային կարգում Թևանյանը հաջորդաբար հաղթել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Պորտո Ռիկոյի ներկայացուցիչներին:
Եզրափակիչում Թևանյանը պետք է մրցեր 2022 աշխարհի առաջնության չեմպիոն իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլի հետ, սակայն իրանցի ըմբշամարտիկը վնասվածքի պատճառով հրաժարվել է գոտեմարտից: