Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է շարունակում մնալ ՌԴ-ն, թեև մասնաբաժինը նվազել է. Քերոբյան

Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը 2023 թվականին շարունակել է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, թեև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է:

Այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Հաջորդը Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանն ու ԱՄՆ-ն են, որն առաջին անգամ է այս ցուցակում»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը վստահեցրեց՝ շարունակում են աշխատանքը՝ ավելի դիվերսիֆիկացված արտաքին առևտրային շրջանառություն ունենալու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս