Բաժիններ՝

Անցած օրը մարդասիրական օգնությամբ 198 բեռնատար է մտել Գազա

Մարդասիրական օգնություն տեղափոխող 198 բեռնատար հունվարի 7-ին ստուգվել և մտել է Գազայի հատված «Ռաֆահ» և «Քերեմ Շալոմ» անցակետերով: Այդ մասին X-ի իր էջում հաղորդել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը:

«Անցած օրը մարդասիրական օգնությամբ 198 բեռնատար է ստուգվել և ուղարկվել Գազա «Ռաֆահ» և «Քերեմ Շալոմ» հսկիչ անցակետերով։ 113 ավտոմեքենաներ տարել են պարեն, իսկ մնացածը՝ ջուր, բժշկական սարքավորումներ և ժամանակավոր կացարանների կառուցման լրակազմեր», – ասված է հաղորդագրության մեջ։

121 բեռնատարներ ստուգվել են Իսրայելի «Նիցանա» հսկիչ անցակետում և մտել են Գազա Եգիպտոսի «​​Ռաֆահ» անցակետով, ևս 77-ը ստուգվել և Գազա են ուղարկվել Իսրայելի «Քերեմ Շալոմ» անցակետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս