
Բազուկով ու ծովախեցգետնի ձողիկներով աղցան

Բաղադրիչներ՝
- բազուկ- 2 հատ
- ծովախեցգետնի ձողիկներ- 200 գ
- պինդ պանիր- 100 գ
- ձու- 2 հատ
- սխտոր- 1-2 պճեղ
- մայոնեզ- 2-3 ճ.գ.
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բազուկը խաշեք կամ ջեռոցում խորովեք, մաքրեք: Ձվերը խաշեք:
Մաքրած բազուկը փոքր խորանարդների ձևով կտրատեք, լցրեք աղցանամանի մեջ:
Ծովախեցգետնի ձողիկները կիսեք, ապա փոքր կտորներով կտրատեք, ավելացրեք բազուկին:
Խորանարդաձև կտրատեք ձուն ու լցրեք աղցանամանը:
Պանիրը քերիչով քերեք, սխտորը ճզմեք, ավելացրեք աղցանին: Ապա ավելացրեք մայոնեզը: Լավ խառնեք: Ցանկության դեպքում աղ ու պղպեղ արեք, մատուցեք: