Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է
Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «NBC News»-ը, այդ մասին հայտնել են տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչները։
Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։ Նա ինքնասպան է եղել։ Հրաձգության արդյունքում վիրավորվել է մի քանի հոգի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում։ Հետաքննությանը օգնելու համար դեպքի վայր է ժամանել ՀԴԲ գործակալը։
Տեղեկատվության համաձայն՝ դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։