Բաժիններ՝

Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1000 մեքենա և բեռնատար մնացել է մայրուղու վրա

Շվեդիայի հարավում ցուրտ եղանակի և ձնաբքի պատճառով արդեն ավելի քան 24 ժամ է՝ մոտ 1000 մեքենա և բեռնատար մնացել է ճանապարհին։ Շվեդիայի զինված ուժերը սնունդ և ջուր են հասցրել մեքենաներում մնացածներին։

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, ճանապարհին մնացած մարդկանցից շատերին փրկարարները տարհանել են և ասել, որ ավելի ուշ վերադառնան իրենց մեքենաների մոտ։

Ծայրահեղ ցուրտ եղանակային պայմաններ են ոչ միայն Շվեդիայում, այլև Ֆինլանդիայում, Դանիայում և Նորվեգիայում։ Դանիայում նույնպես ձնաբքի պատճառով հունվարի 3-ից վարորդները մնացել են մայրուղիներից մեկի վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Շվեդիայի հյուսիսի Կվիկկյոկկ-Արենյարկա բնակավայրում հունվարի լույս 3-ի գիշերը ջերմաստիճանն իջել էր Ցելսիուսի սանդղակով մինչև մինուս 43,6 աստիճանի, ինչն ամենացածր ջերմաստիճանն էր Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031