Հայաստանը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է

Հայաստանը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր մաքսային բյուջեին տվել է ավելի շատ, քան ստացել է:

Այյս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք կրկին շատ ավելի շատ մաքսատուրք ուղարկել ենք ընդհանուր կաթսա, քան ստացել ենք: 73 մլրդ դրամին մոտ գումար ստացել ենք, 140 մլրդ դրամին մոտ գումար ուղարկել ենք»,-ասաց Բադասյանը:

Բադասյանը նշեց, որ մինչև 2022 թվականը Հայաստանն ավելի շատ ստանում էր, քան ուղարկում ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջե:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031