Ոստիկանությունը նաև հայտնել է, որ նշված երկու անձինք «անդառնալի վնաս են հասցրել» Մեծ պարսպի ամբողջականությանը և «մշակութային մասունքների անվտանգությանը»։
Կատարվում է քննություն:
Պարբերականը նաև հաղորդում է, որ վերջին մի քանի օրերին «Թալիբան»-ը փակել է ևս առնվազն երկու ուսումնական կենտրոն և մեկ մասնավոր դպրոց Ղազնի նահանգում՝ դարձյալ այն պատճառով, որ այնտեղ աղջիկներ են հաճախել:
Խմորի համար անհրաժեշտ է կաթը, ջուրը, կարագը, աղը և շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, մինչև կարագը հալվի։ Ավելացնել ալյուրը, արագ խառնել, կրկին դնել կրակի վրա, եփել մի քանի րոպե, մինչև խմորը կաթսայի պատերին չկպչի։
Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։
Թուրքական «Turkey Report»-ը կիսվել է «Istanbul Economy Research»-ի կողմից 2023-ի օգոստոսի 4-11-ը անցկացված հարցման արդյունքներով, որ անցկացվել է Թուրքիայի 26 նահանգներում 2000 մարդու մասնակցությամբ: նշվում է, որ մայիս ամսից բացասական կարծիքների աճ է նկատվում։
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Սաիյնա Գոգոլևան խոսել է մթերքների մասին, որոնք աշնանը կարող են բարելավել իմունիտետը։
Այս բոլոր գործոնները բազմապատկում են Հայաստանի թշնամիների կողմից պատերազմ սանձազերծելու գայթակղությունը։ Նրանք հասկանում են, որ այդ պատերազմը մղելու են ոչ թե Հայաստան պետության, այլ հայ ժողովրդի դեմ, որովհետև պետությունն իր հետ նույնացրած իշխանությունն իր բոլոր քայլերով մոտեցնելու է պարտությունը։ Եվ եթե պետությունը/իշխանությունը չի պատրաստվում պատերազմի, գոնե բնազդային տագնապից ելնելով՝ դրան պետք է պատրաստվի հասարակությունը՝ մինչև հնարավոր պատերազմը փոխելով այն իշխանությանը, որն իրականություն է դարձրել նման մղձավանջը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:
Ֆիթնեսի մարզիչ Էդուարդ Շակուլան նշել է գլխացավի դեմ պայքարի լավագույն վարժությունները։
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է նոր էսկալացիայի, և հարց է ծագում՝ Հայաստանի իշխանություններն այս ֆոնին ինչո՞ւ են այսպես բացահայտ կոնֆլիկտ հրահրում հայ-ռուսական հարաբերություններում, դա Հայաստանի անվտանգության օգտի՞ն է, թե՞ ոչ: Վստահ եմ, որ դա հենց միտված է նրան, որպեսզի էսկալացիա լինի, այդ էսկալացիայի արդյունքում որևէ օգնություն չստանանք Ռուսաստանից, որը ցույց է տվել […]
Լույս աղջիկ, որը ժպտալու ուժ և լավատեսություն էր գտնում կյանքի ամենադժվար պահերին անգամ. այսպես են ընկերներն ու գործընկերները բնութագրում Հելեն Դադայանին։ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հելենն արդեն մոտ մեկ տարի է` տանը չէր եղել, հիմա էլ մարմինը չեն կարողանում հայրենի Ճարտար հասցնել։ Գյումրի–Երևան ճանապարհին օգոստոսի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Հելենի մարմինն արդեն 3 շաբաթից ավելի է` Գորիսի դիահերձարանում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնեցին, որ հարցը դեռ լուծված չէ։
Լուծումը պարզ է․ Նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են անձամբ զգուշացնել Ալիևին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին Գրիգորյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն, իբր- թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ ։
Ալիևի և նրա պաշտոնյաների լեզուն հարցեր չի թողնում նրանց ցեղասպան մտադրությունների մասին
«ՔՊ» կամ քաղաքական պատեհապաշտները, քաղաքական պատուհասները եւ քաղաքական պատահականությունները․ Էդգար Ղազարյան
ՌԴ փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Միխայիլ Գալուզինը մեկնաբանել են Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հարցազրույց է տվել CNN-ին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն է։
ԼՂ հայերը ձեր կարիքն ունեն․ այնտեղ Ցեղասպանություն է տեղի ունենում
Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է ցեղասպանության միջոցով ինտեգրել ԼՂ-ն
Հակառուսականության այս աննախադեպ ալիքի գեներացումը վկայում է նոր պատերազմի բարձր հավանականության մասին։ ՀՀ «իշխանությունների» առջև իրենց արտաքին շեֆերի կողմից դրված է հստակ պրոպագանդիստական խնդիր պատերազմի դեպքում վերահաստատել այն դրույթը, որ Մոսկվան ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։
«Սեպտեմբերի 2-ի հավաքին մասնակցել եմ, և մեր ժողովրդին սկսեցի պաշտել: Չի՛ կարող ժողովրդի կամքը վերջնական հաղթանակի չհասնել՝ անկախ իշխանական նկրտումներից. այդպես եղավ 88 թվականին, երբ կոմունիստական վարչակարգն էր իշխում, այդպես կլինի, հավատում եմ՝ ապագայում»,- ասաց հրապարակախոսը:
Ռուսաստանի Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Կոնդրատիևը հայտարարել է, որ 2023-ին նախորդ տարվա համեմատ ռուսական գազի արտահանումը Թուրքիա զգալիորեն նվազել է, ինչը նա կապում է ադրբեջանական գազի նկատմամաբ Թուրքիայի ցուցաբերած հետաքրքրությամբ։
«Ղարաբաղ Տելեկոմը» հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վերջին օրերին «Վայբեր» հավելվածով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել քաղաքացիների հաշիվը:
«Արևմտյան ծուղակի և՛ մասնակից, և՛ զոհ Փաշինյանը, միևնույն ժամանակ վախենում է ռուսական զայրույթից. եթե չվախենար, ապա հիմա ստորագրել էր արևմտյան տարբերակը, որը նույն ադրբեջանականն է, որի նպատակն Արցախում ապրող հայերի տարհանումն է»։