![](/banners/BeFunky-design.jpg)
Ավելի քան 1500 մեծ բեռնատար է կուտակվել Լարսի անցակետում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1127101.jpg)
Ավելի քան 1 500 մեծ բեռնատար է կուտակվել Վերին Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ։
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Հերթում կա ավելի քան 1500 մեծ բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակարպման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ ներկայում էլեկտրոնային հերթում կա ավելի քան 3 հազար բեռնատար։
Ճանապարհը մեծ բեռնատարների համար փակ է եղանակային պայմանների պատճառով։