Մակրոնը Նեթանյահուի հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցները և գործողությունները Գազայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում նրան կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի նվազեցման համար, ինչպես նաև նրա հետ քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ԵՄ-ի կողմից սահմանափակումներ մտցնելու գործողությունները: Ինչպես
«Հանրապետության նախագահը հիշեցրել է այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են Եվրամիության շրջանակներում ՀԱՄԱՍ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, ինչպես նաև միջոցների մասին, որոնք միջազգային գործընկերների հետ համատեղ ձեռնարկվում են ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Իսրայելի անվտանգության ապահովմանը, սակայն խորին մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի, ինչպես նաև արտակարգ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որի մեջ հայտնվել է Գազայի խաղաղ բնակչությունը: Նա նաև կոչ է արել Նեթանյահուին միջոցներ ձեռնարկել Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ իսրայելացի նորաբնակների բռնությունները կանխելու նպատակով: Նախագահի խոսքով` այնտեղ իսրայելական բնակավայրերի կառուցման ցանկացած նոր նախագիծ կսպառնա հակամարտության կարգավորմանը: