Բաժիններ՝

Նիգերիայում զինյալների հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի

Առնվազն 160 մարդ է զոհվել այն հարձակումների հետևանքով, որոնք զինված անձինք կատարել են դեկտեմբերի 23-ին և 24-ին Կենտրոնական Նիգերիայի Պլատո նահանգի մի քանի գյուղերում:

Այդ մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 113 զոհվածների մասին։

Պլատոյում միջհամայնքային բախումներ են տեղի ունենում մայիսից։ Դրանց ընթացքում մինչ այս պահը սպանվել է առնվազն 160 մարդ, ևս մոտ 3 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները բռնության սպառնալիքի պատճառով։

Ֆուլանի ժողովրդի քոչվորների և ֆերմերների միջև հակամարտությունն ընդգրկում է Նիգերիայի մի քանի նահանգներ: Առճակատման հիմքում ընկած են հողամասերի իրավունքների և ջրային պաշարների հասանելիության շուրջ վեճերը: Երբեմն այդ վեճերն ուղեկցվում են բռնությամբ և վերածվում են զինված բախումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս