Բաժիններ՝

Առնվազն 10 իրաքցի ուժայիններ են վիրավորվել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով. Al Arabiya

Իրաքի ուժային կառույցների առնվազն 10 աշխատակիցներ են վիրավորվել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով։

Ըստ նրանց տվյալների՝ ամերիկացի զինվորականները թիրախներին հարվածներ են հասցրել Բաբիլի և Վասիթի նահանգներում։ Գնդակոծությունների հետևանքով զոհվել է նաև մեկ մարդ, վիրավորվել են անանուն խմբավորումների ևս վեց մարտիկներ։

Իր հերթին Ash-Sharq հեռուստաալիքը հայտնել է, որ Իրաքի Վասիթի նահանգում շիաների «Հեզբոլլահ ալ Նուջաբաա» իրանամետ շարժման ճամբարը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրաքում շիաների «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում կոալիցիոն ուժերի վրա հարձակումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս