Բաժիններ՝

Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի «Հըզբոլլահի» ռազմական թիրախների ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ «բազմաթիվ» հարձակումներ է արձանագրել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ և պատասխան կրակ է արձակել, նաև հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման մի շարք ռազմական թիրախներին: Տեղեկությունը նշված է իսրայելական բանակի Telegram-ալիքում։

«Այսօր ավելի վաղ բազմաթիվ հարձակումներ են գրանցվել Իսրայելի հյուսիսում գտնվող Կերեն-Նաֆթալի շրջանի ուղղությամբ։ ՑԱԽԱԼ-ը պատասխան կրակ է բացել։ Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» մի շարք ռազմական թիրախներին, այդ թվում՝ ահաբեկիչների ենթակառուցվածքներին, ռազմական կառույցներին և արձակման կայանքներին», – նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս