
Միքայել Ա.-ն վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայնից Մուշի բաժին է ներկայացվել 45-ամյա Միքայել Ա.-ն:
Նա 2017 թ. փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Միքայել Ա.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: