ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և 8 այլ պետություններ համատեղ գործողություն են սկսել Կարմիր ծովում նավագնացության ազատությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով Եմենի հութի ապստամբների հարձակումները։
Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ համարվել տուժող կողմ. Գալինա Հարությունյան
Ես դրա համար եմ նստած, և ոչ միայն ես. Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Իր ելույթում, ըստ էության, Փաշինյանը ցույց է տվել իր իշխանության արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության ձախողումները: Մասնավորապես, խոսելով Արցախի հայաթափումից, Փաշինյանն ասել է.
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՄԱԿ-ի մանկական ճգնաժամային հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտարարել է, որ հումանիտար հրադադար չհաստատելու դեպքում Գազայի հատվածում հիվանդությունները կարող են ավելի շատ երեխաների կյանք խլել, քան գնդակոծությունները։
Ժամակոչյանը նշել է, որ լրամշակվել է աջակցության ծրագրի առցանց դիմումների համակարգը և այն ծնողները, ովքեր չեն լրացրել երեխայի տվյալները, ապա հաստատված դիմում ունենալու պարագայում, դա կարող են անել՝ խմբագրելով դիմումը, որի համար պետք է մուտք գործել ու կրկին նույնականանալ համակարգում։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Հութիները հայտարարել են, որ Իսրայելի հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ ալ Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարեցվի։
«Տիկի՛ն Հարությունյան, երբևէ դիմել ե՞ք ինձ». Արմեն Աշոտյանի այս պարզ հարցն անհանգստացրեց դատախազին
Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կայացավ «Հայկական դրամի 30-ամյակը․ զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որին որպես բանախոս մասնակցեց և ուսանողների հարցերին պատասխանեց նաև Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
«Սարքելու ինդուստրիա է աշխատել. սարքվել է տուժող». Աշոտյանը՝ «թքած-կպցրած» գործի և մարդամեկի մասին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 19-ին ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Կատարվում է նախաքննություն:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, նա հիշեցրել է` 2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետևողական դիրքորոշման մասին: Սակայն աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետևողականորեն անտեսվել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության մասին տեղեկատվությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ և զգալի ներդրում ունի այդ նպատակի իրագործման մեջ։
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
Հիմա# Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 50 հազար դրամի չափով աջակցության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մեջ, որը քննարկման կներկայացվի առաջիկա նիստում։
Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Քվեաթերթիկում ընդգրկվել է մեկ թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին։
Այսօրվա դրությամբ իրականացվել է 10 հազար 629 կենսաթոշակների և այլ դրամական վճարների նշանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։
Նիկոլայ Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 19-ին։ Նրա մահվան պատճառը ծանր հիվանդությունն էր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Բրյանսկի մարզի երկնքում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր որսալու մասին։ Բացի այդ, ըստ գերատեսչության՝ ժամը 11:10-ին հակաօդային պաշտպանությունը Կալուգայի մարզի երկնքում խոցել էր ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստի ժամանակ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ մգեցված ապակիների դեմ պայքարի տապալումը խնդրահարույց է:
«Իրականում 22 տարի առաջ ընդամենը մեկ հետազոտություն է տեղի ունեցել, որտեղ նման եզրակացություն է եղել, որը շատ թույլ հետազոտություն է, և դրանից հետո 22 տարի է անցել»։
նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կառավարության որոշմամբ ավելացել են պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային առաջնություններում, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում, Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական փառատոնում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակները: Որոշումը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա: