Բաժիններ՝

Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Դոմոդեդովո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սահմանափակումները մտցվել են Օդային երթևեկության կառավարման պետական ​​կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ապահովելու նպատակով։

Օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների որոշման մասին տեղեկացրել են նաև մյուս երկու օդանավակայանների ներկայացուցիչները։ Flightradar 24 ծառայության տվյալների համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանը շարունակում է թռիչքներ իրականացնել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Բրյանսկի մարզի երկնքում ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր որսալու մասին։ Բացի այդ, ըստ գերատեսչության՝ ժամը 11:10-ին հակաօդային պաշտպանությունը Կալուգայի մարզի երկնքում խոցել էր ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկացմամբ՝ ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը նաև հետ են մղել անօդաչու թռչող սարքի հարձակումը մերձմոսկովյան Օդինցովո քաղաքային շրջանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս