
Շուլում

Բաղադրիչները՝
- տավարի միս- 600 գ
- կարտոֆիլ- 3 հատ
- բադրիջան- 1 հատ
- բուլղարական պղպեղ- 1 հատ
- դդմիկ- կես հատ
- լոլիկ- 1 հատ
- սոխ- 1 գլուխ
- մաղադանոս
- սև ու կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- դափնու տերև- 1 հատ
- սխտոր- 2 պճեղ
- խմելի-սունելի- 0,5 թ/գ
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը լավ լվացեք, վրան ջուր լցրեք, դրեք կրակին, 2 ժամ թույլ կրակի վրա եփեք, փրփուրը հեռացրեք:
Բանջարեղենը լվացեք ու խոշոր կտորներով կտրատեք: Լոլիկի ու բադրիջանի կեղևը հեռացրեք:
Պատրաստի արգանակի մեջ նախ լցրեք կարտոֆիլն ու աղը, 10 րոպե եփեք: Ապա ավելացրեք բադրիջանը, դդմիկը, բուլղարական պղպեղը, սոխն ու լոլիկը: Եվս 10-12 րոպե եփեք: Ավելացրեք դափնու տերևը, համեմունքները, կտրտած սխտորն ու մաղադանոսը: Եվս 2-3 րոպե եփեք, կրակն անջատեք:
Ապուրը փակ կափարիչով 20 րոպե թողեք մնա, ապա լցրեք ափսեների մեջ ու մատուցեք: