Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրուջն ասել է նաև, որ առաջիկա օրերին փաստաթղթերը պաշտոնապես կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին:

Դեկտեմբերի 15-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Տեսանյութեր

Լրահոս