Բաժիններ՝

Ուլյուշ

Բաղադրիչները

  • տավարի միս- 350 գ
  • գազար- 100 գ
  • կարտոֆիլ- 150 գ
  • կաղամբ- 100 գ
  • սոխ- 1 գլուխ
  • հատիկավոր սև պղպեղ- 4 հատ
  • դափնու տերև- 2 հատ
  • կանաչի

Պատրաստման եղանակը

Տավարի մսի վրա սառը ջուր լցրեք, դրեք կրակին, թողեք եռա, փրփուրը հեռացրեք: Ավելացրեք սոխի կեսը, հատիկ պղպեղները, դափնու տերևները: Շատ թույլ կրակի վրա եփեք մինչև մսի պատրաստ լինելը:

Գազարը, կաղամբն ու կարտոֆիլը խոշոր կտրատեք: Արգանակից հեռացրեք միսը և համեմունքները: Կտրտած բանջարեղենը լցրեք արգանակի մեջ ու եփեք մինչև պատրաստ լինելը, մոտ 20 րոպե:

Կարդացեք նաև

Միսը կտրատեք, լցրեք բանջարեղենով կաթսայի մեջ:

Ապուրը մատուցելիս վրան կտրտած սոխ ու կանաչի լցրեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս