Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
Գազայում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների զոհերի թիվը հասել է 111-ի:
Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում։
«Հոկտեմբերի 7-ից մինչ օրս UNRWA-ի 111 աշխատակից է զոհվել»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ հայտարարվել էր 108 աշխատակցի մահվան մասին: