Բժիշկը` ավելորդ քաշի պատճառների շուրջ առկա միֆի մասին
Մարդկանց մեծամասնությունը ավելորդ քաշ է ունենում ոչ թե հորմոնալ անհավասարակշռության, այլ շատ ուտելու պատճառով։ Հորմոնների մասին այս և մի քանի այլ առասպելներ NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է էնդոկրինոլոգ Նատալյա Բալաշովան։
Բալաշովայի խոսքով՝ էնդոկրին հիվանդություններ, որոնք ավելորդ քաշի ավելացում են առաջացնում, գոյություն ունեն, բայց շատ հազվադեպ են։
Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ քաշի ավելացումը կարող է կապված լինել ինսուլին հորմոնի հետ, որի նկատմամբ մարմնի զգայունությունը ժամանակի ընթացքում նվազում է:
«Տարիքի հետ հորմոնալ մակարդակն այնքան է փոխվում, որ շատ ուտելն առանց հետևանքների անհնար է դառնում։ Այլ կերպ ասած, եթե 25 տարեկան աղջիկը պարբերաբար շատ է ուտում, կարող է ավելորդ քաշ չունենալ։ Իսկ ասեն 50 տարեկան կնոջ մոտ անպայման քաշի ավելացում կդիտվի»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Բացի այդ, շարունակել է Բալաշովան, հակաբեղմնավորիչների ընդունումը պարտադիր չէ, որ առաջացնի քաշի ավելացում կամ աճող բեղեր։
«Այդ դեղերի ֆոնին ստեղծվում է որոշակի հորմոնալ ֆոն, էստրոգենի և պրոգեստերոնի այլ հավասարակշռություն։ Բայց եթե շատ չուտեք և պահպանեք ֆիզիկական ակտիվություն, չեք գիրանա»,-նշել է նա՝ պարզաբանելով, որ բեղերի աճը չափազանց հազվադեպ կողմնակի ազդեցություն է։