Կարծես թե բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները քիչ էին, հաշվի առնելով նրանց հարկադրաբար հեռացումն իրենց հայրենի հողից և նրանց կրած հետագա զրկանքները Հայաստան ժամանելուց հետո՝ բնակարանի, սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների բացակայության պատճառով, այժմ էլ Հայաստանի կառավարությունն է ավելորդ խնդիրներ ստեղծում նրանց համար:
Հոկտեմբերի կեսերին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ից հետո Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախահայերից մոտ 3000 հոգի դուրս է եկել Հայաստանից։