Բաժիններ՝

Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա

Մադրիդում ուղղաթիռ է կործանվել և ընկել ճանապարհներից մեկի վրա։ 3 մարդ տուժել է։ El Mundo պարբերականը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի երկու անդամները։

Պարբերականը նշում է, որ ուղղաթիռն օրերս մասնակցել էր European Rotors ավիացիոն տոնավաճառին։ Անձնակազմի անդամներից մեկը ազդրոսկրի կոտրվածք է ստացել, մյուսը՝ գլխի թեթև վնասվածքներ, բայց կարողացել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից։

Մադրիդի արտակարգ ծառայությունները նշել են, որ վիրավորվել է նաև ճանապարհով երթևեկող մի վարորդ․նա ստացել է թեթև քերծվածքներ։

Հստակեցվում է, որ վթարի պատճառ կարող էին լինել քամու ուժեղ պոռթկումները։

Արտակարգ ծառայությունների աշխատանքը հեշտացնելու համար ճանապարհի յուրաքանչյուր ուղղությամբ փակվել է երթևեկելի գոտիներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031