Ի՞նչն էր ապշեցրել մարդկանց նախագահի Գյումրի այցի ժամանակ. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրում է. «Ի՞նչն էր ապշեցրել մարդկանց նախագահի Գյումրի այցի ժամանակ

Կապիտուլյանտ Նիկոլի մոտ նախագահ աշխատող այս “դաշնամուր չալողը” վերջին շրջանում բավական ակտիվացել է… «Ոչինչ» չանելու դիմաց մեր հաշվին ճող ապրող սույն կերպարը, պարզվում է դեմ է Արցախի պետական ինստիտուտների հետագա գործունեությանը.. Պարզվում է նաև, որ «գրոշի արժեք չունեցող» սրա կյանքն ապահովելու համար պետբյուջեի հաշվին գերթանկարժեք զրահապատ մեքենա են գնել…

Վերջերս Նիկոլի մոտ նախաԳե աշխատող Վահագնը Իրաքի նախագահի հետ հանդիպման համար ժամանել էր Գյումրի և այցին ականատես բազմաթիվ մարդիկ շվարած են եղել Վահագնի թիկնազորում ծառայողների քանակից… Մարդիկ զարմանքով պատմում են, որ մեծ քանակությամբ թիկնապահներից զատ հանդիպման վայրը զննել են հատուկ պատրաստված շները…

Հետաքրքիր է, Վահագնի «անպիտան» կյանքը ու՞մ է պետք, որ նրան այդպես պաշտպանում են… Ո՞վ է Վահագն Խաչատուրյանը, որ նրան այդ քանակությամբ թիկնազոր են տրամադրում, գերթանկարժեք զրահապատ մեքենա են գնում և ահռելի գումարներ ծախսում պետբյուջեից նրա վրա…

Գյումրիում լավ են հիշում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս Վահագնին, ով աշխատանքի էր գալիս Գյումրի, լավ են հիշում նրա անցկացրած քննությունները ու շատ զարմացած են նրա այժմյան «վախվորած» պահվածքից, քանի որ ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա նա ոչ մեկին էլ պետք չէ…

Ի դեպ, այդ նույն բազմաթիվ ականատեսները վկայում են, որ մինչ կապիտուլյանտ Վագահնը շրջում էր բազմաթիվ թիկնապահներով շրջապատված, Իրաքի նախագահի կողքին եղել է ընդամենը մեկ «պլաշ» տանող-բերող թիկնապահ…»:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031