
Խոշոր վթար՝ Աբովյանում. մեքենան գլխիվայր շուռ է եկել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռոսիայի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում բախվել են «Hyundai» (վարորդ` Ն. Վ., ծնված 1989 թ.) և «Nissan» (վարորդ՝ Ի․ Ք․, ծնված 1990 թ.)մակնիշների ավտոմեքենաները․ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, քաղաքացիների հետ համատեղ «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներ Ս․ Ա․-ին (ծնված 1976 թ.), Ի․ Ծ․-ին (ծնված 1976 թ.), Հ․ Չ․-ին (ծնված 1984 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյանի ԲԿ են դիմել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1984 թ.) և Հ․ Ա․-ն (ծնված 1991 թ.), ովքեր, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: