
Խուլիգանություն կատարած երիտասարդները ձերբակալվել են

Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը նոյեմբերի 29-ի երեկոյան Կապանի Երկաթուղայինների թաղամասի 5-րդ շենքից հայհոյանքի ձայներ լսելով՝ մոտեցել և պարզել է, որ երևանցի՝ 16-ամյա և կապանցի՝ 19-ամյա երկու երիտասարդ բնակարաններից մեկի պատշգամբում անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:
Երբ ոստիկանները բարձրացել են նշված բնակարան, նրանք նախ տևական ժամանակ դուռը չեն բացել, իսկ բացելուց հետո էլ 19-ամյա երիտասարդը հոր որսորդական «ՏՕԶ-87-06-Մ» հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ: Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին:
Հրազենը՝ փամփշտատուփում եղած 12 տրամաչափի 1 փամփուշտով, վերցվել է:
Կազմված փաստաթղթերը և զենք-զինամթերքը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: