Բաժիններ՝

Կինը հիվանդացել է գրիպով և կորցրել վերջույթները

Ամերիկացի կինը գրիպով հիվանդանալուց հետո կորցրել է բոլոր վերջույթները։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Fox News-ը։

Օհայոյի ավագ դպրոցի տնօրեն 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպով հիվանդացել է 2020 թվականի մարտին։

Կինը գնացել է հիվանդանոց, որտեղ նրան հակավիրուսային դեղամիջոց են նշանակել ու ուղարկել տուն։ Հաջորդ օրը Ֆոքսի վիճակը կտրուկ վատացել է։ Կնոջ ընկերը չափել է նրա արյան ճնշումը և թթվածնի մակարդակը, և երկուսն էլ ծայրահեղ ցածր են եղել: Ֆոքսին շտապ տեղափոխել են հիվանդանոց։

«30 րոպե անց ինձ միացրին արհեստական շնչառական սարքին։ Նրանք ասացին, որ ես հավանաբար չեմ ապրի», – պատմել է նա:

Հիվանդի մոտ առաջացել է բակտերիալ թոքաբորբ, որը հանգեցրել է երիկամների և թոքերի անբավարարության: Մի քանի օր անց բժիշկները պարզել են, որ Ֆոքսը սեպտիկ շոկի է ենթարկվել։ Վարակի տարածումը կասեցնելու համար բժիշկները ստիպված են եղել անդամահատել կնոջ ոտքերը ծնկներից ներքև, իսկ ձեռքերը՝ արմունկներից ցածր:

Վիրահատությունից հետո բժիշկները Ֆոքսին դուրս են բերել կոմայից, իսկ երեք օր անց նա կարողացել է ինքնուրույն շնչել։ Կինը մի քանի շաբաթ անց դուրս է գրվել և անցել ֆիզիոթերապիայի վեցշաբաթյա կուրս։

Ներկայումս կինը վերադարձել է դպրոց աշխատանքի և քայլում է պրոթեզների օգնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս