Բաժիններ՝

Առևտրի կենտրոնում կեղծ թղթադրամներով գնումներ կատարած կինը ձերբակալվել է

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.10-ի սահմաններում Արարատյան փողոցի առևտրի կենտրոնում անհայտ անձը կեղծ թղթադրամներով կատարել է 112 հազար դրամի գնումներ։

Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին:

Նոյեմբերի 9-ին նա Շիրակի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս