Ինչու են ընկույզը թրջում ջրի մեջ. օգտակար խորհուրդներ
Ընկույզը բավականին օգտակար է մարդկանց համար։ Նրանք հագեցնում են օրգանիզմը մի շարք սննդարար նյութերով և վիտամիններով:
Իսկ դրանք ջրի մեջ թրջելը կօգնի էլ ավելի օգտակար դարձնել, գրում է Gazeta.ua-ն։
Սննդաբանների կարծիքով՝ թրջելը փափկացնում է դժվարամարս ընկույզները։ Ջրի մեջ թաթախված ընկույզներն ավելի օգտակար տարրեր ունեն և ավելի հասանելի են դառնում օրգանիզմին՝ ներծծվելու համար։
Բացի այդ, ընկույզների որոշ տեսակներ պարունակում են դաբաղանյութեր, որոնք նրանց դառնություն են հաղորդում, իսկ թրջելուց հետո ընկույզի համը դառնում է նուրբ ու փափուկ։ Նաև թրջելն օգնում է ընկույզից հեռացնել կեղտը և բակտերիաները:
Յուրաքանչյուր տեսակի ընկույզ պետք է թրջվի տարբեր ժամանակով: Նուշին ամենաշատ ժամանակն է պետք՝ 12 ժամ։ Պարզապես ընկույզը 8-12 ժամ թրմեք ջրի մեջ։ Մասնագետները խորհուրդ են տալիս 8 ժամ թրջել գետնանուշն ու պնդուկը։
Ընկույզները թրջելու համար դրանք դնել ամանի մեջ և ավելացնել տաք ջուր, որպեսզի ծածկի բոլոր ընկույզները: 140 գ ընկույզին ավելացնել 1 թեյի գդալ չափով աղ և լավ խառնել։ Թասը պետք է ծածկել և թողնել ամբողջ գիշեր կամ 12 ժամ։
Երբ այս ժամանակն անցնի, անհրաժեշտ է ջուրը քամել և նորից ողողել ընկույզը: Դուք կարող եք դրանք չորացնել նաև թղթե սրբիչով:
Պատրաստեց 168.am-ը