Ես վիրավորական եմ համարում այդ խափանման միջոցի առկայությունը. Հրանտ Բագրատյան

«Ես պիտի խնդրեմ, որ վերացնեք դա: Անհարմար է նույնիսկ: Ամոթ է: Ո՞ւմ դեմ եք խափանում, ի՞նչն եք խափանում»,- այսօր մեկնարկած դատաքննության ժամանակ, խափանման միջոցի վերացման միջնորդության հարցի շրջանակում ասաց ՀՀ նախկին վարչապետ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանը:

Դատավորը փորձեց պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:

«Ձեր առջև կանգնած է Հանրապետության հիմնադիրներից մեկը: Ինձ զանգել են, գնացել եմ: Եկեք հասկանանք՝ ում հետ ոնց եք խոսում, հասկանո՞ւմ եք: Իմ ամբողջ էությունը չի ընդունում, երբ որ ինձ մեկն ասում է՝ խափանենք: Ի՞նչը խափանեք: Չեմ հասկանում: Ես հասկանում եմ և պատվարժան դատարանի հեղինակությունը, և իմ հեղինակությունը: Ես վիրավորական եմ համարում նման միջոցի առկայությունը»,- ի պատասխան՝ ասաց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս