Հայտնաբերվել է փաթեթներով թմրանյութ
Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Արաբկիրի քրեական հետախույզներն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 14.40-ին Ազատության պողոտայում նրանք ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 23-ամյա մի երիտասարդի: Կասկածները հաստատվեցին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով ութ փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով: Մոտ չորս գրամ ընդհանուր քաշով երկու փաթեթ էլ հայտնաբերվել էր տեղանքի զննությամբ:
Երիտասարդը ներկայացվեց Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձռնվեց քրեական վարույթ: Երիտասարդը խոստովանեց, որ թմրամիջոցները ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Նոյեմբերի 5-ին երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարվում են: