Բաժիններ՝

Շարոֆջոն Ն.-ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն:

Նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930