Թուրք ցուցարարները պահանջել են ապամոնտաժել Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշարձանը
Հոկտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում թուրքերը ցույց են իրականացրել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ապամանոտաժել 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բողոքի ցույցն անկացվել է քաղաքի «Kurt-Rossa» հրապարակում, որից քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների։
Վերջիններս պնդել են, որ հիշյալ հուշարձանը հերթական անգամ տեղադրվել է՝ հակառակվելով դատարանի կայացրած վճռին։
Նշենք, որ հուշարձանն առաջին անգամ «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության կողմից տեղադրվել էր Քյոլն քաղաքում 2018-ի ապրիլի 15-ին առանց քաղաքային իշխանությունների թույլտվության, որին էլ հաջորդել էր ապրիլի 19-ի ապամոնտաժումը։
Ամեն տարի, չնայած թույլտվության բացակայությանը և ապամոնտաժման հնարավոր որոշմանը, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ընդառաջ հիշյալ նախաձեռնությունը կրկին տեղադրում է այդ հուշարձանը։