
Չկմերուլի՝ հավի փափկամսով

Բաղադրիչներ
- հավի փափկամիս- 500 գրամ
- կարագ-100 գրամ
- սերուցք՝ 10%-անոց- 500 գրամ
- խմելի-սունելի- 2 ճ/գ
- սխտոր- 2 պճեղ
- չորացրած կանաչիներ
- աղ, սև և կարմիր պղպեղ
- բուսական յուղ- 50 գրամ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը տապակել կարագով։ Առանձին տարայի մեջ լցնել բուսայուղը, ճզմած սխտորը, խմելի-սունելին, աղը և մուս համեմունքները։ Այնուհետև ավելացնել սերուցքը և լավ խառնել։
Հավի միսը եփվելուց և կարմրելուց հետո վրան լցնել ստացված սոուսը և եփել ևս 7 րոպե։ Կրակի վրայից վերցնելուց հետո ավելացնել կտրատած թարմ համեմ։
Կարող եք մատուցել բրնձի հետ։
Բարի ախորժակ։