
Բայրամովն ու Խովաևը քննարկել են Թեհրանում կայացած հանդիպման արդյունքները

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում վերջին իրադարձությունները և Թեհրանում կայացած հանդիպման արդյունքները։
Բաքվում կայացած հանդիպմանն Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին, որ ստեղծվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի Ղարաբաղի հայերը բնակվեն Ադրբեջանի տարածքում։