Բաժիններ՝

ՄԱԿ-ը մոտ 100 մլն դոլար է հանգանակել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների հումանիտար կարիքները բավարարելու համար

ՄԱԿ-ին հաջողվել է հանգանակել մոտ 34%-ն այն 294 միլիոն դոլարի, որն անհրաժեշտ է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների հիմնական հումանիտար կարիքները հոգալու համար։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

«Այս պահի դրությամբ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորվել են տրամադրել գրեթե 100 միլիոն դոլար ներկա ճգնաժամից բխող հումանիտար կարիքները հոգալու համար: Դա կկազմի 294 միլիոն դոլար ընդհանուր պահանջի մոտավորապես 34 տոկոսը», – հայտնում է վարչությունը:

Ինչպես ավելի վաղ նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, այդ միջոցները պահանջվում են Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող 1,26 միլիոն բնակչության ամենասուր կարիքների բավարարման նպատակով: Ինչպես պարզաբանել են համաշխարհային կազմակերպությունում, վերջին տարիների ընթացքում միջազգային հանրությունն առատաձեռնորեն ավանդ է ներդրել պաղեստինցիների հումանիտար կարիքները հոգալու գործում, բայց 2023 թվականին ֆինանսավորման խնդիրը բարդացել է, իսկ հումանիտար կարիքները սրվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս