
Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 օբյեկտների

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին օրվա ընթացքում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 400 օբյեկտների:
Այդ մասին ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Վերջին օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ավելի քան 400 օբյեկտների»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակը նաև հայտնել է, որ «ոչնչացրել են ՀԱՄԱՍ շարժման մի խումբ հրամանատարների»: