Նոր առաջարկով պաշտոնաթող վարչապետը ևս կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից
Օդանավակայանի հատուկ սրահից կկարողանա օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը, եթե խորհրդարանն ընդունի համապատասխան օրենքի նախագիծը:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Փոխնախարարն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում մեկ ավելացում է կատարվել՝ «պաշտոնաթող վարչապետ» արտահայտությունն ավելացնելու հետ կապված:
Այսպիսով, օրենքի ընդունման դեպքում օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը: Այս կարգավորումը վերաբերելու է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերին: